fbpx
Տնտեսություն

2021թ․ պետական բյուջեով պարգևավճարի 21 տոկոս բարձրացում չկա․ Մանուկյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Հարգելի հայրենակիցներ, հարգելի ԶԼՄ, 2021թ պետական բյուջեի նախագծով ՉԿԱ 21% պարգևավճարների բարձրացում։

Աշխատանքի վարձատրությունը (որի մեջ ներառված է նաև պարգևավճարները) 2021թ աճել է 2.8%-ով։

Մասնավորապես 2020թ հաստատվել է 87.3 մլրդ դրամի աշխատանքի վարձատրության ֆոնդ, որը 2021թ նախագծով նախատեսվում է 89.7 մլրդ դրամ։ Սա էլ աղյուսակը․․․ինչպես տեսնում եք 21% ՉԿԱ․․

Հ․Գ․ Համադրելիություն ապահովելու ու մեթոդաբանապես կոռեկտ համադրություններ անելու համար պետք էր դիտարկել նաև հարկային և մաքսային մարմինների աշխատողների պարգևատրումը, որը 2021թ ամբողջությամբ արտաբյուջեից դուրս է եկել։

Աղյուսակում ներկայացված են համադրելի թվեր»:

https://www.facebook.com/amanukyan1/posts/5262552700437219

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ