Աշխարհ
06:00 21/03/2020

Փարիզում փակվել է Սեն գետի ափամերձ գոտին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 17-ից ամբողջ երկրում սահմանափակումներ է մտցրել: Սահմանափակումները հիմնականում վերաբերվում են տեղաշարժին և գործելու են 15 օր:

Երկրում փակվել են ձեռնարկություններ և այսպիսով Փարիզի քաղաքապետարանը որոշում է կայացրել հանգստյան օրերին փակել Սեն գետի ափամերձ գոտին, հաշմանդամներին տալ էսպլանադան, Մարսյան դաշտերը:

Բացառություն կարվի գետի կամ մյուս երկու վայրերի մոտ բնակվողների, այդ տարածքում տեղակայված հաստատությունների աշխատակիցների և առաքման ծառայությունների համար:

Այս մասին հայտնում է BFM հեռուստաալիքը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում հաստատվել է կորոնավիրուսի վարակի 10 995 դեպք, մահացել է 372 մարդ:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ