fbpx
Առողջապահություն

Ո՞ր ըմպելիքները խորհուրդ չի տրվում խմել ուշ երեկոյան

Ներզատաբան, սննդաբան Նատալյա Լազուրենկոն նշել է այն ըմպելիքների անունները, որոնք խորհուրդ չի տրվում խմել ուշ երեկոյան կամ գիշերվա ընթացքում։ Մասնագետը նշել է, որ քաղցր գազավորված ըմպելիքները մեծ քանակությամբ գլյուկոզա են պարունակում, որը երեկոյան օգտագործելու դեպքում օրգանիզմում հեղուկի կուտակման պատճառ կդառնա։

Սուրճի և կանաչ թեյի գործածությունը գիշերվա ժամերին նույնպես չի խրախուսվում, քանի որ դրանք նվազեցնում են դոֆամինի և օրգանիզմի հանգստի համար պատասխանատու այլ հորմոնների մակարդակը:

Շաքարային դիաբետով, գրգռված աղու համախտանիշով ու գաստրիտով հիվանդներին, ինչպես նաև ավելորդ քաշ ունեցողներին հակացուցված են նաև հյութերն ու սմուզիները։

Մասնագետի խորհուրդ է տալիս բուսական թեյեր կամ գոլ ջուր խմել ուշ ժամերին, սակայն այնուամենայնիվ մեծ քանակությամբ հեղուկի ընդունումից հարկավոր է խուսափել, քանի որ հակառակ դեպքում առավոտյան կարող են այտուցներ առաջանալ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ