Ֆրանսիայի բնապահպանները Փարիզում ակցիա են անցկացրել, որպեսզի իշխանություններին հիշեցնեն Երկրի վրա կենսաբազմազանության պահպանման համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին։ Տեղեկացնում է France-Presse գործակալությունը:
Ակցիան կազմակերպվել էր Extinction Rebellion շարժման կողմից, որի տասնյակ ակտիվիստներ, ամբողջությամբ սև հագած, Շայո պալատի պատերից մոտ բողոքի լուռ ակցիայից մի քանի րոպե անց, Տրոկադերո հրապարակի աստիճանների վրա մոտ 300 լիտր կեղծ արյուն են շաղ տվել:
Ավելի վաղ, մայիսին հայտնի է դարձել, որ կենդանիների և բույսերի մոտ մեկ միլիոն տեսակ, մարդկային գործունեության հետևանքով, ոչնչացման վտանգի տակ է գտնվում:
Նշվում է, որ այժմ մարդու գործունեությունը կենդանիներին և բույսերին հարյուրավոր անգամներ ավելի է սպառնում, քան անցած 10 միլիոն տարիների ընթացքում: