Քարոզարշավը շատ լավ ընթացավ, հանդարտ պայմաններում. Խաչատուր Քոքոբելյան

Հրապարակող՝

Քարոզարշավը շատ լավ ընթացավ, հանդարտ պայմաններում. Խաչատուր Քոքոբելյան

Ամենադիտվածներ

Քարոզարշավը շատ լավ ընթացավ, հանդարտ պայմաններում, ամփոփելով նախընտրական քարոզարշավն՝ ասաց «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:

«Այս քարոզչությունն էապես տարբերվում էր բոլոր ժամանակների քարոզչությունից», – ասաց նա:

Քոքոբելյանը կարծիք հայտնեց, որ ընտրողների առնվազն 60 տոկոսի մասնակցությունն է ակնկալում:

«Վստահ եմ, որ ընտրություններին մասնակցությունը պասիվ չի լինի, որովհետև մեր քաղաքացիների մոտ ցանկություն կա տեսնել այն Հայաստանը, որը երազում ենք բոլորս, այլ խնդիր է, որ բոլորը յուրովի են դա տեսնում: Մեր քաղաքացիներն այսօր հասկանում են, որ իրենց քվեն որոշիչ է», – նկատեց նա:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին, այսօր քարոզարշավի վերջին օրն է: Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ:

Հիշեցնենք, որ ընտրություններին «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները մասնակցում են «Մենք» դաշինքով: Ցուցակը գլխավորում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Ամենաթարմ