fbpx
Աշխարհ

Պարսից ծոցը ևս մեկ խոչընդոտ է Բաքվի և Իրանի միջև

Իրանական Khabaronline պորտալը գրում է, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան Telegram ալիքը, ինչպես նաև ադրբեջանական պետական ​​«Ազերթաջ» լրատվական գործակալությունը Պարսից ծոցի փոխարեն օգտագործել է «Ծոց» տերմինը: Այս մասին տեղեկացնում է Infoteka24-ը։

Պարսից ծոցի անունը երկար ժամանակ վեճի առարկա է: Ծոցի արաբական միապետությունները պահանջում են «Արաբական ծոց» անվան կիրառումը, չնայած հանգամանքին, որ գրեթե բոլոր աղբյուրներում այն ​​հայտնի է որպես «Պարսից ծոց»։

Լրատվամիջոցն այն կարծիքին է, որ Ադրբեջանի դեսպանի և կայքի նման «սայթաքումը» պատահական չէ վերջերս բացահայտված մանրամասների ֆոնին, թե ինչպես է գործում և ինչպես է վերահսկվում Ադրբեջանի քարոզչամեքենան։ «Սա հերթական ապտակն է Իրանին, ինչը վկայում է, որ Բաքուն մտադիր չէ հրաժարվել տարածաշրջանային աշխարհագրության հետագա փոփոխություններից»,- գրում է աղբյուրը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ