fbpx
Հասարակություն

Պետք է պարտավորվենք, որ անելու ենք հնարավորը, որպեսզի օր առաջ լուծենք Շիրակում ծառացած խնդիրները․ փոխվարչապետ

Երկրաշարժի զոհերի հիշատակին Գյումրիում ավանդաբար մատուցվել է հոգեհանգստի կարգ, ծաղկեպսակներ են դրվել ու ծաղիկներ խոնարհվել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղադրված «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» անունը կրող հուշարձանին։

Հոգեհանգստի արարողությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, քաղաքային ու մարզային իշխանությունների, նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորականները։

«Հարգանքի տուրք մատուցելով՝ պետք է ևս մեկ անգամ պարտավորվենք, որ անելու ենք հնարավորը, որպեսզի օր առաջ լուծենք Շիրակում ծառացած խնդիրները՝ աղետի հետևանքով ծառացած խնդիրները»,- ասել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։

Դեկտեմբերի 7-ը՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժի տարելիցի օրը, առիթ է խոսելու այն խնդրի մասին, որն աղետից 33 տարի անց էլ դեռ օրակարգային է։ Խոսքն անօթևանության մասին է։ Գյումրիում 33 տարի անց էլ դեռ 2770 տնակ կա։

88-ի աղետին զոհ է գնացել 25 հազար մարդ, որից 17 հազարը Լենինականում։

Ապրել բոլոր նրանց փոխարեն, ում կյանքն ընդհատեց երկրաշարժը։ Սա Շիրակի թեմի առաջնորդի հորդորն ու կոչն էր։ Նրա ձեռամբ մատուցվեց հոգեհանգստի կարգ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ