fbpx
Գիտություն

Պարզել ենք, որ տվյալ ճարտարագիտական կառույցները միտված են աստղային երկնքին. Վազգեն Գևորգյան

Մայիսի 18-ին անկախ հետազոտող Վազգեն Գևորգյանը և կենսաբանական գիտությունների դոկտոր Ռաֆիկ Սարգսյանը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել են իրենց ու հնագույն քաղաքակրթությունների աշխարհահռչակ հետազոտողի՝ ՀՀ-ում և Ռուսաստանում իրականացրած համատեղ հետազոտությունների ու գիտափորձերի հիման վրա ընդամենը երկու ամիս առաջ արված բացահայտումները:

Բացահայտումները կապված են Տաթև-Որոտնավանք-Քարահունջ-Մեծամոր աստղային ցուցիչների և դրանցից բխող այլ հայտնագործությունների հետ:

«Այդ երեք կետերում 2017 թվականին գիտարշավ ենք իրականացրել: Պարզել ենք, որ տվյալ ճարտարագիտական կառույցները միտված են աստղային երկնքին: Օգոստոսի 11-ին Ամանորը՝ Նավասարդը, հենց այնպես չի նշվել: 2012 թվականին բիոսկոպ կոչվող սարքով տեսել ենք, որ ազդակները տարբերվում են: Օգոստոսի 11-ին` ժամը 4-6-ը բիոսկոպը ցույց է տալիս դաշտի հանդարտություն, որը կոչեցինք ռեստարտ, նորացվում է ժամանակային ցիկլը», – ասել է հետազոտող Վազգեն Գևորգյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ