ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում աբդրադարձավ համացանցում հայտնված՝ Արթուր Վանեցյանի գաղտնալսված հեռախոսազրույցին:
«Կոռումպացված համակարգը տեսնում է, որ իր շուրջ օղակը սեղմվում է, այն ինչ մենք խոստացել ենք իրականացվելու է խորհրդարանական ընտրություններից հետո
Սա hայտարարված պատերազմ է ՀՀ պետականության և ՀՀ-ի դեմ:
Գաղտնալսման որոշ հատվածներ մոնտաժված են, ԱԺ-ում իմ ելույթներից մեկում անդրադարձել էի գաղտնալսմանը. հեռախոսազրույցի ընթացքում խոսել եմ դատավորի մասին, որն անվստահություն ու վախ է ունեցել վճիռը կայացնելիս:
Ես ասել եմ, որ դատավորի անվտանգությունն ու օրենքի շրջանակում գործելը պետք է ապահովվի ԱԱԾ-ի կողմից»։

