fbpx
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Նիցցայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ: Վարչապետի ուղերձում մասնավորապես ասված է.

«Մեծարգո պարոն նախագահ

Ցնցված եմ Նիցցա քաղաքում կատարված զարհուրելի հանցագործությամբ: Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով: Մեզ համար ավելի քան ակնհայտ է, որ ծայրահեղականությունն ու ֆանատիզմը չունեն որևէ արդարացում և բարոյական հիմնավորում:

Հայաստանի ժողովուրդը կիսում է Ֆրանսիայի եղբայրական ժողովրդի ցավն ու ցասումը և իր անկեղծ ցավակցություններն ու սփոփանքի խոսքերը հայտնում զոհվածների հարազատներին և մտերիմներին»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ