fbpx
Կառավարություն

Փաշինյանը ՏԿԵ փոխնախարարին և ԲՏԱ նախարարի առաջին տեղակալին պաշտոնից ազատել է

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Իսախանյաննն ազատվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Կարեն Իսախանյանին ազատել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Գոռ Մելիքյանն ազատվել է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Գոռ Մելիքյանին ազատել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ