Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին՝ Սիմոն Մարտիրոսյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ Գոռ Մինասյանին Երախտագիտության մեդալով պարգևատրելու համար։
Հիշեցնենք՝ Թուրքմենստանում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում ցույց տալով 435 կգ արդյունք՝ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Հայաստանի ներկայացուցիչներին 8 տարի չէր հաջողվում նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը:
Գոռ Մինասյանն էլ երկամարտի 450 կգ արդյունքով նվաճեց Աշխարհի առաջնության արծաթե մեդալ:
Աղբյուր՝ aysor.am

