fbpx
Իրավական

ԵԱՏՄ պետությունների քաղաքացիների իրավունքների իրացման համար անհրաժեշտ է համաձայնեցնել օրենսդրությունները․ Փաշինյան

ԵԱՏՄ միասնական տարածքում բիզնես գործունեությանը խոչընդոտող հիմնական խնդիրներից մեկն անդամ պետությունների օրենսդրությունների չհամաձայնացվածությունն է, ինչը պետք է վերացնել ու համապատասխանեցնել կարգավորումները։ ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության ընդունման առիթով Մոսկվայում ունեցած ելույթի ընթացքում քիչ առաջ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պակաս կարևոր չէ նաև ակնհայտ անհրաժեշտությունը՝ կատարելագործելու նորմատիվ-իրավական բազան, որը պետք է ապահովի անդամ պետությունների այն քաղաքացիների իրավունքների արդյունավետ ու արդար իրացումը, որոնք իրականացնում են աշխատանքային գործունեություն, ինչպես նաև թոշակառուներինը, որոնք իրենց ներդրումն են ունեցել մեր պետությունների զարգացման գործում», – ասաց Փաշինյանը։

Հավանական է, որ աշխատողների իրավունքների իրացման հարցում օրենսդրական խոչընդոտների մասին խոսելիս Փաշինյանը նկատի ուներ, օրինակ, Հայաստանի կողմից տրված վարորդական վկայականների չճանաչելը Ռուսաստանում աշխատող ՀՀ քաղաքացի տաքսիստների դեպքում։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ