fbpx
Հասարակություն

Այլևս երբեք․ Փաշինյանը գրառում է կատարել Սումգայիթի ջարդերի մասին

«1988 թվականի փետրվարի 27-ին հարյուրավոր հայեր սպանվեցին ու վտարվեցին Ադրբեջանից, ինչը պատասխանն էր Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց ինքնորոշման իրավունքի պաշտպանությանն ուղղված խաղաղ ցույցերին», – այս մասին իր թվիթերյան էջում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ այսօր Հայաստանում նշվում է այդ ջարդերի՝ Սումգայիթի ցեղասպանության օրը։

«Այլևս երբեք», – ցեղասպանությունների կանխարգելման արդեն համընդհանուր նշանաբանով իր գրառումն ավարտել է վարչապետը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ