ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Ղրղզստանում, որտեղ մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։
Վարչապետն այս պահին գտնվում է Չոլպոն-Ատա քաղաքում։
Նա այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ։
Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, ով հանդիպումից լուսանկարներ է հրապարակել։