fbpx
Իրավական

Փաշինյանը հրահանգել է «Սպայկա»-ի գործով քննությունը տանել այնպես, որ գյուղմթերքի արտահանումը չխաթարվի

«Սպայկա»-ի տնօրենի կալանավորումը համընկավ գյուղմթերքի արտահանման սեզոնի հետ, հնարավոր չէ՞ր դա անել այնպես, որ արտահանումը չխաթարվեր։ Այսօր լրագրողների այս հարցին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դեռ 10 ամիս առաջ, երբ ՊԵԿ-ն ու ոստիկանությունը դիմել են իրեն ու ասել, որ ընկերությունում չարաշահումներ կան, ինքը հրահանգել է քննությունը տանել այնպես, որ արտահանմանը դա չխանգարի։

«Եվ, բնականաբար, իմ էս հրահանգն ընկել է նաև որոշ մարդկանց ականջով, և նրանք սրանից առիթավորվել են և սկսել են ընդհանրապես քննիչների հետ խոսել ձեռ առնելով, արհամարհանքով և այլն։ Եվ քննչական մարմինները խնդիր են դնում, ասում են՝ չհասկացանք, ուրեմն մենք չենք կարա՞ գործը հետաքննենք»,- ասաց Փաշինյանը։

Նա ասաց, որ իր «լռելյայն միջնորդությունը» եղել է այն մասին, որ ընկերության աշխատանքը չխաթարվի, բայց դա չի նշանակում, որ պետք է խանգարեն քննությանը։ Ինչ վերաբերում է ընկերության կողմից արված հայտարարությանը, որ կդադարեցնեն իրենց աշխատանքը, Փաշինյանը պատասխանեց․

«Մենաշնո՞րհ է։ Եթե հիմա իրենք ուզում են տենց բոյկոտ անեն, ուրեմն ուրիշ ընկերություններ ի հայտ կգան, մրցակցային պայմաններում շուկան ինքը կկարգավորի։ Հեսա տեսնենք՝ կկանգնե՞ն, թե՞ չեն կանգնի։ Շատ խելոք էլ կաշխատեն, որովհետև ոչ մեկ էսօր, առավել ևս իրենք, չեն համաձայնվի միլիոնավոր դոլարների կորուստ ունենալ, ինչ է թե` բոյկոտեն», – ասաց վարչապետը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ