Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել Պուտինի հետ

Հրապարակող՝

Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել Պուտինի հետ

Ամենադիտվածներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Վերջին մեկ ժամվա ընթացքում երկու անգամ հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Քննարկման առանցքում էին Լաչինի միջանցքի բնակավայրերի, անհետ կորածների, որոնողական աշխատանքների, զոհվածների մարմինների, գերիների փոխանակման գործընթացի, խաղաղապահների տեղակայման և սահմանազատման, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հարցեր:

Նման քննարկումներ պարբերաբար են տեղի ունենում, երբեմն օրը մի քանի անգամ: Այս քննարկումների մասին միշտ չէ, որ հաղորդագրություններ ենք տարածում, հաշվի առնելով դրանց աշխատանքային բնույթը և հաճախությունը»:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2824373524549691?__cft__%5B0%5D=AZW-DnYOlQGkATm3QXnEulpBW4xViYFiCzHWdf30mLm0_EhWI4-lCtMz9ekQlbozwD9nX5xd-gM1R2jrlmQrzXgAVfeGSGZuiPcw7HSBIA4KQU__2-ETUNDBaPANUn5TMi-41JjUZcO0KdSww0YlpR-L&__tn__=%2CO%2CP-R

Ամենաթարմ