Քաղաքականություն

Փաշինյանը շնորհավորել է Միշուստինին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ ծննդյան օրվա առթիվ, հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից:

Ուղերձում ասված է.

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,

ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով, մաղթում եմ հաջողություններ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնում:

Այսօր կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում, որոնց ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին: Վստահ եմ, որ ամուր բարեկամությունը, փոխըմբռնումը և վստահությունը հետայսու ևս կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ողջ համալիրի հարստացմանը՝ նոր փոխշահավետ ծրագրերով:

Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,

մաղթում եմ Ձեզ և Ձեր բոլոր հարազատներին և մտերիմներին քաջառողջություն, հաջողություն և բարեկեցություն»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ