Նիկոլ Փաշինյանը «որպես բուտկա» սեփականաշնորհել է դատախազությունը եւ դատախազ Արթուր Դավթյանին, նաեւ «որպես բուտկա» սեփականաշնորհել է Կենտրոնական ընտեւրական հանձնաժողովը, ոստիկանությունը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանը։
«Նա մի տարի առաջ չէր ասում ՍԴ-ն սեփականաշնորհված բուտկա է, իսկ հիմա այս կառույցը չի կատարում Նիկոլ Փաշինյանի քաղաքական նպատակները»,-նշեց նա։
Փոստանջյանը նաեւ միտում է տեսնում այն հարցապնդման մեջ, թե Նիկոլ Փաշինյանը 3-5 տարի բանտում է անկացրել. «Հրայր Թամրազյանը հարցապնդում է անում, որ Նիկոլ Փաշինյանը նստել է 3-5 տարի, սակայն դուք էլ եք լուսաբանել, գիտեք, որ նա եղել է բանտում 1 տարի 9 ամիս, որից մի մասը «Կոշ» ՔԿՀ-ում, որտեղ, ասում էին, դրսեւորել է «գործ տվողի» վարքագիծ, որից հետո նրա հովանավորյալ Սերժ Սարգյանը նրան տեղափոխում է «Արթիկ» ՔԿՀ, որտեղ ապահովում է այնպիսի պայմաններ, որ նա շփում չունենա մյուս դատապարտյալների հետ եւ հատուկ գործարքով նա դուրս է գալիս ՔԿՀ-ից։ Ընդ որում համաներումը կարող էր լինել 3-5 տարի պատիժը կրելուց հետո»։
Նա վստահ է՝ եթե չի փոխվել երկրի քաղաքական կառուցվածքը, ապա դժվար թե հնարավոր լինի փոխել դատական համակարգը. «Ակնհայտ է մի բան, որ սահմանադրության փոփոխության խնդիր Նիկոլ Փաշինյանը չի տեսնում։ Մինչեւ դատական կառուցվածքին փոփոխությունը պետք է փոխվեր պետության քաղաքական կառուցվածքը։ Նա օգտվեց Սերժ Սարգսյանի «կայուն մեծամասնության» ձեւակերպումից, ձեւավորեց իր ցանկությամբ խորհրդարան, ռեյթինգային համակարգը չփոխվեց, կուսակցությունների մասին օրենքը չփոխվեց, ընտրական օրենսգիրքը չփոխվեց, ընտրություններ կազմակերպող մարմինը՝ ԿԸՀ–ն չփովեց եւ այլն։ Եթե դու պետության քաղաքական կառուցվածքը չես ցանկանում բարեփոխել, ապա դատական կառուցվածքն ինչ էլ անես, չի բարեփոխվելու»։
Փոստանջյանի կարծիքով՝ փաշինյանը ՍԴ-ում քաղաքական նպատակահարմարությունից ելնելով է ցանկանում փոփոխություն կատարել. «Նա ուղղակի ցանկանում է իրեն ոչ հնազանդ անձանց ի դեմ դատավորների փոխել։ Նա մի գլուխգործոց հայտարարություն արեց՝ ասաց, թե ինչու ՍԴ դատավորներն անընդհատ չփոխվեն, ժողովուրդը թող իմանա, թե նրանք ինչ գործունեություն են ծավալում, նրանք իրենց գործունեությունը ծավալում են գրավոր ընթացակարգով, այսինքն՝ նա չի տարբերում ինչ է ներկայացնում ՍԴ–ն, ամբողջ Եվրոպական դատարանը հիմնականում իր գործունեությունը ծավալում է գրավոր ընթացակարգով, այսինքն բարձրագույն դատարանները որոնք մեկնաբանում են օրենքները գրավոր ընթացակարգերով են գործխում, այնտեղ կենտրոնացած է իրավագիտական միտքը։ Մի դեպքում ինքը համաձայն է, որ մյուս դատավորներտն առաջին ատյանում, վերաքննիչում, վճռաբեկում պաշտոնավարեն մինչեւ թոշակի գնալը, իսկ տվյալ դեպքում ասում է պետք է փոխենք։ Այսինքն չիմանալով այդ ինստիտուտն ինչ է իրենից ներկայացնում եւ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով նա ուզում է բարեփոխում իրականացնել»։
Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ պետք է ոչ թե խոսել Սերժ Սարգսյանի կողմից գործարքի մասին, այլ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին. «Այո, Սերժ Սարգսյանի կողմից պետական դավաճանություն է եղել, ուր է հաղորդումը հանցագործության մասին, մենք միայն տեսնում ենք հատվածական մոտեցում, որոնք կապված են Նիկոլ Փաշինյանի քաղաքական ծրագրերի ու ցանկությունների հետ»։