Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Ուսման Դեմբելեն չի մասնակցի Լա Լիգայի 10-րդ տուրի՝ «Ռեալ»-ի հետ հանդիպմանը:
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական հանձնաժողովը «Սևիլիա»-ի հետ խաղում մրցավարին վիրավորելու համար որոշել է 2 խաղով որակազրկել Դեմբելեին: «Բարսելոնա»-ի բողոքարկումը չի ընդունվել:
«Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 26-ին: