Մադրիդի «Ռեալը» հեռացրել է Սանտիագո Սոլարիին: Ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչը Զինեդին Զիդանն է: Այս մասին գրում է ակումբի պաշտոնական կայքը:
Կողմերի միջև կնքվել է պայմանագիր, որի ժամկետը նախատեսված է մինչև 2022 թվականը:
Սոլարիի գլխավորությամբ «Ռեալը» դուրս է մնացել Իսպանիայի Գավաթից և Չեմպիոնների լիգայից:
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «արքայական ակումբը» զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ հետ մնալով «Բարսելոնայից» 12 միավորով:
Արգենտինացին գլխավորում էր «Ռեալը» նախորդ տարվա հոկտեմբերից՝ փոխարինելով Խուլեն Լոպետեգիին:
Զիդանը գլխավորել էր «Ռեալը» 2016-ից 2018 թվականներին:
Աղբյուրը՝ armsport.am