Պաշտպանության բանակին են փոխանցվել ախտահանիչ սարքավորումներ

Հրապարակող՝

Պաշտպանության բանակին են փոխանցվել ախտահանիչ սարքավորումներ

Ամենադիտվածներ

Պաշտպանության բանակում նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող կանխարգելիչ հակամաճարակային միջոցառումները շարունակվում են՝ իրենց մեջ ընդգրկելով նաև տարբեր հասարակական կազմակերպությունների աջակցությունը:

Այդ համատեքստում ապրիլի 5-ին «Որոշում քաղաքացիական նախաձեռնություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Առողջ Արցախ» ծրագրի շրջանակում բանակի բուժծառայությանն են փոխանցվել ախտահանիչ մեքենայացված սարքավորումներ:

Նույն օրը ՊԲ կենտրոնական զինվորական հոսպիտալում բանակի բուժծառայության և «Որոշում քաղաքացիական նախաձեռնություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ փորձարկվել է սարքավորումների աշխատանքը, որի ընթացքում իրականացվել են կանխարգելիչ ախտահանիչ միջոցառումներ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի ՊՆ պաշտոնական կայքից։

Ամենաթարմ