fbpx
Հասարակություն

Պատահար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից («ԶՊՄԿ» ՓԲԸ) տեղեկացնում են, որ երեկ երեկոյան ամբողջ Սյունիքի մարզում տեղի են ունեցել վթարային հոսանքազրկումներ։

Աննախադեպ ծածկույթի հոսանքազրկման հետևանքով խափանվել է հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքը, այդ թվում նաև արտադրական հոսքաջրերի կանոնակարգված հոսքը պոչատարով։

Սրա հետևանքով տեղի է ունեցել արտահոսք, որը թափվել է Քաջարան քաղաքի համայնքային և Մ2 մայրուղու Քաջարան-Մեղրի հատված:

Ընկերության անձնակազմի օպերատիվ աշխատանքի շնորհիվ արտահոսքը կասեցվել է 15-20 րոպեների ընթացքում, որին հաջորդել են ճանապարհների մաքրման աշխատանքները, որոնք շարունակվում են նաև այսօր:

Պատահարի վերաբերյալ Ընկերությունը սահմանված կարգով տեղեկացրել է ՀՀ ընդերքի և բնապահպանական տեսչական մարմնի Սյունիքի մասնաճյուղին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ