Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի ունեցած ձյուդոյի Եվրոպայի գավաթի պատանեկան խաղարկությունում 60 կգ քաշային Ստյոպա Դարբինյանը տարել է հինգ հաղթանակ, կրել մեկ պարտություն և 57 ձյուդոիստների պայքարում գրավել երրորդ տեղը` արժանանալով բրոնզե մեդալի:
ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ, Արմավիրի մարզադպրոցի սանը Եվրոպայի գավաթի անցած տարվա խաղարկությունում դարձյալ բրոնզե մեդալ էր նվաճել:
Հատկանշական է, որ մրցաշարին 495 մարզիկ է մասնակցել, որոնց հինգը ներկայացրել են Հայաստանը:
Հաղորդում է armsport.am-ը։