Մենք պատասխանատվություն ունենք Հայաստանի անունը բարձրացնելու․ Բաչկով

Ամենադիտվածներ

Օլիմպիական խաղեր․ Բաչկովի հաղթական մենամարտը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Տոկիոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը, MTK GLOBAL մենեջերական ընկերության պաշտոնական կայքի հետ զրույցում կիսվել է իր տպավորություններով։

Բաչկովը ասել է, որ շատ հպարտ է ու շատ շնորհակալ է։

«Չեմ կարծում, թե հայ ժողովրդին լիարժեք ուրախացրել եմ, քանի որ չեմ դարձել ոսկե մեդալակիր, բայց այն աջակցությունից, որ ստացել եմ, կարելի է ենթադրել, որ մարդիկ իսկապես հետևում էին իմ ելույթներին, արթնանում էին ժամը 6-ին, որպեսզի հետևեն իմ մենամարտին, և դա հիանալի է: Մենք պատասխանատվություն ունենք Հայաստանի անունը բարձրացնելու, և ես հպարտ եմ, որ արել եմ դա՝ մեդալ նվաճելով»,- ասել է Բաչկովը:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ