ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը հնարավոր է քննարկել միայն պատերազմի ավարտից հետո։
«Պատերազմի թեժ շրջանում Ուկրաինան հիմա պատրաստ չէ անդամակցել ՆԱՏՕ-ին։ Դաշինիքի անդամների շարքերում միաձայություն չկա Ուկրաինային հիմա ՆԱՏՕ ընդունելու հարցում»,- CNN-ի հետ հարցազրույցում ասել է նա։
Ջո Բայդենը նշել է նաև, որ Ուկրաինային անհրաժեշտ է ՆԱՏՕ-ին անդամակցելու ռացիոնալ ճանապարհ առաջարկել. – «Իսկ քանի դեռ Ուկրաինան ՆԱՏՕ-ում չէ, ԱՄՆ-ն նրան կտրամադրի անվտանգության այնպիսի երաշխիքներ, ինչպիսիք Իսրայելին»։