Ազգային ժողովի անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ «չհասցրեցինք անհպում պատերազմի պատրաստվել» արտահայտության վերաբերյալ հետևյալ հարցադրումն է արել. «Իսկ Տոնոյանն ի՞նչ է արել 2.5 տարում՝ անհպում պատերազմին պատրաստվելու համար։ Եղածից հետո «ցավոք» ասելը տեղին չէ»: 24News-ի հետ զրույցում պատգամավորը ընդգծել է, որ ինքը կարող է ապացուցել, որ 2.5 տարում հնարավոր էր պատրաստվել պատերազմի։
Սոֆյա Հովսեփյանը հավելել է, որ եթե իշխանությունից Ադրբեջանի հետ բարեկամություն անել ցանկացողներ կան,ապա Բաքուն սիրով կընդունի նրանց։
https://www.facebook.com/24news.am/videos/289983452696059
Տեսանյութը՝ 24News.am-ի։