fbpx
Խորհրդարան

Պատգամավորը խնդրեց Կառավարությանը օգնել պտտահողմից տուժածներին

ՀՀ ազգային ժողովում այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը բարձրացրեց պտտահողմից տուժած Գեղանիստցիների հարցը։

Հունիսի 20-ին Շիրակի մարզի Գեղանիստ համայնքում պտտահողմ էր գրանցվել, որի հետևանքով վնասվել էին 40 տան տանիքներ։

Հովսեփյանը խնդրեց Կառավարությանը գյուղացիներին շինանյութ տրամադրել, որպեսզի նրանք կարողանան վերանորոգել իրենց տան տանիքները։

Նա նշեց, որ թվում է, թե Կառավարությունը անելիք չունի, քանի որ տներն ապահովագրված չեն, սակայն պետք է հաշվի առնել, որ գյուղացիները չունեն աշխատանք, արտագնա աշխատանքի չեն մեկնում, չեն կարողանում շինանյութ ձեռք բերել տները վերանորոգելու համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ