Պատժամիջոցները լուրջ վնաս են հասցրել Իրանին․ Պոմպեո

Հրապարակող՝

Աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկն ավարտեց կարիերան

Ամերիկյան պատժամիջոցները Իրանին լուրջ վնաս են հասցրել և երկրի եկավարությանը ստիպում են ծախսերը կրճատել: Այս մասին Fox Business-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշում գործադրել Իրանի վրա:

«Հեզբոլլահի», որոշ շիական կազմավորումների ռեսուրսներն ավելի են պակասել, Իրանում մուսուլման առաջնորդները ստիպված են իրենց բյուջեի վերաբերյալ ավելի դժվար որոշումներ ընդունել»,-ասել է նա:

Պոմպեոն հույս ունի, որ Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցները կխստացնեն Իրանի դեմ քաղաքականությունը:

«Կարծում եմ, որ եվրոպացիները ստիպված կլինեն հասկանալ, որ իրանցիները սխալ ճանապարհով են գնում»,- ասել է նա:

Պոմպեոն պնդել է, որ Թեհրանը փորձում է Եվրոպայից և Արևմուտքից միջոցներ շորթել, ինչը Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցների շրջանում մտահոգություն է առաջացնում:

Ամենաթարմ