fbpx
Աշխարհ

Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական բանկերի դեմ

Ճապոնիայի կառավարությունն Ուկրաինայի իրադարձությունների լույսով պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի «Ռոսսելխոզբանկ»-ի և Մոսկվայի վարկային բանկի, ինչպես նաև Բելառուսի զարգացման և վերակառուցման բանկի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք Ճապոնական ԱԳՆ-ի մամուլի տարածած տեղեկագրից։

Պատժամիջոցները իրենցից ներկայացնում են Ճապոնիայում ակտիվների սառեցում դրանց առկայության դեպքում, ինչպես նաեւ այս կազմակերպությունների հետ ֆինանսական գործառնությունների անցկացման արգելք։

«Բացի այդ, սահմանվում Է այն ապրանքների արտահանման արգելք, որոնք նպաստում են Ռուսաստանի Դաշնության արտադրական բազայի ամրապնդմանը»,- նշվում է փաստաթղթում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ