fbpx
Ժամանց

Պատմության մեջ առաջին անգամ 71-ամյա կինը գեղեցկության մրցույթի է մասնակցում

71-ամյա կինը պատմության մեջ կմտնի որպես գեղեցկության մրցույթի ամենատարեց մասնակից։ Մարիսա Տեյխոն միացել է մյուս մասնակիցներին, որոնք մասնակցում են այս շաբաթավերջին Հյուսթոնում տեղի ունեցող «Միսս Տեխաս ԱՄՆ» մրցույթին:

Հաղթողը կներկայացնի Տեխասը «Միսս ԱՄՆ» մրցույթում, հայտնում է NBC News-ը։

«Միսս Տիեզերք» կազմակերպությունը վերջերս փոխել է իր կանոնները՝ դրանք ավելի ներառական դարձնելու համար՝ հանելով 18-ից բարձր տարիքային սահմանափակումները և թույլատրելով մասնակցել ամուսնացած, ամուսնալուծված և հղի կանանց:

Էլ Պասոյի 71-ամյա բնակչուհին Instagram-ի իր գրառման մեջ գրել է, որ շատ ուրախ է մրցույթին մասնակցելու համար և հույս ունի, որ դա «կոգեշնչի կանանց ձգտել լինել լավագույնը ֆիզիկապես և հոգեպես և հավատալ, որ գեղեցկությունն առկա է ցանկացած տարիքում»:

Ուրբաթ օրը Hilton Houston Post Oak-ում մեկնարկեց «Միսս Տեխաս ԱՄՆ» երկօրյա մրցույթը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ