fbpx
Գիտություն

Պատմության մեջ առաջին անգամ Աբելյան մրցանակը շնորհվել է կին մաթեմատիկոսի

76-ամյա ամերիկուհի Քարեն Ուլենբեքը նվազագույն մակերեսների ուսումնասիրության համար արժանացել Աբելյան մրցանակի: Այս մասին հայտնում է Նորվեգիայի գիտությունների ակադեմիան:

«Երկրաչափական անալիզի բնագավառում Քարեն Ուլենբեքի աշխատություններն զգալիորեն փոխել են մաթեմատիկական լանդշաֆտը: Նրա տեսությունը հեղափոխականորեն փոխում է նվազագույն մակերեսների մասին հասկացությունները, նրա մեթոդներից հիմա օգտվում են բոլոր առաջատար մաթեմատիկոսները»,- հայտարարել է Աբելյան կոմիտեի ղեկավար Հանս Մունթե Կաասը:

Ուլենբեքը Տեխասի համալսարանի պրոֆեսոր է:

Աբելյան մրցանակը հանձնվում է 2003 թվականից մաթեմատիկայի ոլորտում արված նշանակալի հայտնագործությունների համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ