Սպորտ

Մեսսին պատմության մեջ լավագույնն է. Բարտոմեու

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն մեկնաբանել է հարձակվող Լիոնել Մեսսիի շուրջ ստեղծված իրավիճակը։

Նա հայտնել է, որ Մեսսի հետ կոնֆլիկտի մեջ չի մտնի:

«Նա մեր ավագն է ու թիմի առաջատարը։ Մենք տեսել ենք, թե նա ինչպես է հանդես գալիս խաղադաշտում։ Չէի կարող նրան թույլ տալ, որ լքի ակումբը, նա պատմության մեջ լավագույնն է, թիմը նրա կարիքն ունի։ Մեսսիին ունենալը հաջողության գրավականն է։ Պետք է մեզ շնորհավորենք, որ Մեսսին դեռ մեզ հետ է։ Աշխարհի լավագույն խաղացողը պետք է տանը լինի»,-ասել է Բարտոմեուն:

Այս մասին տեղեկանում ենք Marca-ից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ