Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Արդեն երրորդ զանգն եմ ստանում՝ Պոլսի նորընտիր պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքով: Իհարկե չեմ մեկնաբանելու մի քանի գործոններից ելնելով: Նշեմ դրանցից երկուսը.
Ա. Չեմ ապրում Թուրքիայում և չեմ տիրապետում տեղի իրավիճակին, հարաբերություններին, դրանց կառուցվածքին և նրբություններին:
Բ. Թեմա չեմ փնտրում եկեղեցուն ինչ-որ բան ասելու համար: Իմ հակասությունները եկեղեցու հետ ոչ թե հուզազգայական դաշտում են, այլ ինձ համար շատ ավելի կարևոր՝ պետություն-եկեղեցի հարաբերությունների, սահմանադրականության և աշխարհիկության խորքային դաշտերում:
Պոլսո պատրիարքի հայտարարությունները կարող են զարմացնել պատմությանն անծանոթ մարդկանց:
Պատմությանը քիչ թե շատ ծանոթ մարդուն դրանք չեն զարմացնի»:
https://www.facebook.com/vahram.toqmajyan/posts/1522358581237222?__cft__[0]=AZXg6UMqQWfVse6Aopuu7eEEgJQsGPtTFh5l7ZXdLqveH_VkZUeX9zTagcuqm7xQZLUNexzMMB1t_y-fDhxaijiQE6FumBwuVgT0Rybs88gdr78_OeuCL6P2rHfvzA_zjXs&__tn__=%2CO%2CP-R