Հնդիկ միլիարդատեր Մուկեշ Ամբանին առաջարկ է արել «Լիվերպուլը» գնելու համար, հայտնում է Mirror-ը:
Հաղորդվում է, որ Ամբանին աշխարհի ութերորդ ամենահարուստ մարդն է և ունի 102 միլիարդ եվրո կարողություն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դուբայից ներդրողները հետաքրքրված են «Լիվերպուլը» գնելով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Fenway Sports Group-ի ղեկավար և «Լիվերպուլի» սեփականատեր Ջոն Հենրին հայտնել էր այն գումարը, որով պատրաստ է վաճառել ակումբը։ Ամերիկացին պատրաստ է բաժանվել թիմից 4,6 միլիարդ եվրոյի դիմաց:
«Լիվերպուլը» 22 միավորով 6-րդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։