Սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովի նիստի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ Ամուլսարը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ: Նրա համոզմամբ՝ դրանք չեն համապատասխանում իրականությանը:
«Ցանկանում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն թվերը, որ ներկայացված են «Լիդիան Արմենիա» ընկերության հաշվետվություններում, մեր մասնագետների հաշվարկներով, խիստ չափազանցված է, մենք հանդիպել ենք աշխատանքներն իրականացնողների հետ և մեզ օգնելու են պարզել, որ կատարված աշխատանքները 10-20 անգամ բարձր գներով ձևակերպված են ու կազմում են ոչ ավելի, քան 20 մլն դոլար:
Առաջարկում եմ, որ հենց այսօր քննիչ հանձնաժողով ձևավորենք այդ ծախսային մասը ներկայացնելու հասարակությանը, եթե հաշվարկում են պետության վրա 400 մլն դոլար ու ժողովրդին դնել ծանր վիճակի մեջ, մենք պատրաստ ենք ապացուցել, որ նման թիվ հնարավոր չի ծախսած լինել այդ ընթացքում, և հաշվետվությունները, որ տեղադրված են կայքում, բացվածքները տրված չեն, չափազանցված են, պատրաստ ենք ապացուցել դրանց սին լինելը»,- հայտարարել է Բագրատյանը: