Մոսկվայում կսկսվի կամավորների պատվաստումը կորոնավիրուսի դեմ

Interfax-ի հաղորդմամբ՝ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ արդեն այս շաբաթ Մոսկվայում սկսվելու է կամավորների պատվաստումը կորոնավիրուսի դեմ։

Քաղաքապետի խոսքով՝ բոլոր ենթակառուցվածքները պատրաստ են պատվաստանյութի գրանցումից հետո հետազոտությունների անցկացման համար։ Պատվաստման համար արդեն գրանցվել է 5000 մարդ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանն օգոստոսին գրանցել էր աշխարհում առաջին պատվաստանյութը՝ Sputnik V-ն, որը մշակել էր Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության հետազոտական կենտրոնը։ Պատվաստանյութը մինչև գրանցումն անցել էր նախակլինիկական և կլինիկական փորձարկումները։

 

Ամենաթարմ