Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների ընդհանուր թիվը փետրվարի 13-ի դրությամբ կազմել է 1 959 789: Այս մասին հայտնել է առողջապահության նախարարությունը։
«Պատվաստանյութերի առաջին դեղաչափ ստացել է 1 067 296 հոգի: Ամբողջապես պատվաստված է 876 951 քաղաքացի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ բուստեր պատվաստում ստացել է 15 539 քաղաքացի: