Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի 2-րդ օրը հանդիպում է ունեցել ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։
- ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստան
- Կառավարության նախագծով ընդլայնվում է սոցփաթեթի ծառայությունների շրջանակը
«Անկաշկանդ մթնոլորտում կազմակերպված հանդիպմանը ԱԺ նախագահն ընդհանուր գծերով ներկայացրել է պաշտոնական այցի հանդիպում-քննարկումների արդյունքները, պատասխանել ներկաների հարցերին:
ՌԴ-ում ապրող հայերն անդրադարձել են համայնքային խնդիրներին, քննարկել հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքին առնչվող մի շարք թեմաներ:
Զրույցը հիմնականում ընթացել է հայրենադարձմանն առնչվող հարցերի շուրջ:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկաներին խոստացել է իր լիազորությունների շրջանակներում հարցերի բազմակողմանի ուսումնասիրման եւ կարգավորման վերաբերյալ հանձնարարականներ տալ», – ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ: