fbpx
Սպորտ

Ատլետիկոն պայմանագիր է կնքել Սամուել Լինուի հետ

Պորտուգալական «Ժիլ Վիսենտեի» վինգեր Սամուել Լինուն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։

Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

22-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։

Նախորդ մրցաշրջանում Լինուն պորտուգալական թիմի կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ