Կառավաչությունն այսօրվա՝ մայիսի 14-ի նիստում որոշում կայացրեց փոփոխություն կատարել պայմանագրային զինծառայողին բնակարան վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին որոշման մեջ, որով հեշտացվում է գործընթացը:
Սահմանվել է, որ շահառուին բնակտարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրվում է ծառայության վայրի զորամասի հրամանատարի հրամանով: