Պայթուցիկի վերաբերյալ հերթական կեղծ ահազանգն է ստացվել

Ամենադիտվածներ

Մարտի 4-ին՝ ժամը 01:28-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Արմենակյան փողոցում՝ «Վիվառո Գրուպ»-ի գլխավոր գրասենյակում, ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարներերի օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ոստիկանության աշխատակիցները հետախուզել են Գ. Հովսեփյան փողոցի թիվ 20 հասցեում գտնվող «Վիվառո Գրուպ»-ի գլխավոր գրասենյակի տարածքը. պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն:

 

Ամենաթարմ