Ադրբեջանի Գախի շրջանում պայթյուն է տեղի ունեցել․ կան տուժածներ։ Այս մասին հաղորդում է Report-ը։
Ինչպես փոխանցում է աղբյուրը, այսօր առավոտյան ժամերին, հողային աշխատանքների ժամանակ, որոնք իրականացնում էին Գախի շրջանի բնակարանային-կոմունալ միավորման աշխատակիցները քաղաքի մոտ, անհայտ պատճառով տեղի է ունեցել պայթյուն։
Դրա հետևանքով տուժել է 4 մարդ, նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Միջադեպի պատճառները հետաքննվում են։