Ուժգին պայթյուն է տեղի ունեցել Սանաձարո-դե-Բուրգոնդիում (Իտալիայի հյուսիս-արևելք) Eni-ի նավթավերամշակման ձեռնարկությունում:
Ինչպես փոխանցում է ANSA գործակալությունը, բարձր ծխասյունը երևում է պատահարի վայրից մի քանի կիլոմետր հեռավորությունից։
Քաղաքապետարանից հաղորդել են, որ ոչ ոք չի տուժել: Տեղում աշխատում են հրշեջ հաշվարկները:
Eni-ն անցկացնում է իր ստուգումները և հավաստիացնում, որ իրադրությունը վերահսկվում է: Հատուկ ծառայություններն արդեն մթնոլորտի ցուցանիշների մոնիթորինգ են սկսել պատահարի գոտում: Պայթյունի պատճառները պարզվում են:

