Իրավական

Պայթյունի հետևանքով մահացել է Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում:

Դեռևս անհայտ հանգամանքներում, ինչ-որ շինությունում գազի պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում և դրա հետևանքով մահացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը:

Գրում է Shamshyan.com-ը։

Նշենք նաև, որ Կարապետյանի մահվան մասին լուրը հաստատել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ