Լոնդոնի «Չելսի»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսն հայտնել է իր կարծիքը ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Լիվերպուլ»-ի հետ խաղի վերաբերյալ: Այս մասին գրում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
«Մենք խաղալու ենք Չեմպիոնների լիգայի գավաթակրի հետ: Այս տիտղոսը «Լիվերպուլ»-ին դարձնում է ամենահզոր ակումբը Եվրոպայում, և ես վստահ եմ, որ Յուրգեն Կլոպը ամեն գնով ցանկանում է տիրանալ նաև Սուպերգավաթին:
Մենք Ստամբուլ ենք եկել մարտական տրամադրվածությամբ և հույս ունենք, որ հանդիպումը մեզ մոտ կստացվի: Եվրոպայի Սուպերգավաթի նվաճումը լավ մեկնարկ կլինի մրցաշրջանի համար»,-ասել է Պեդրոն:
Նշենք, որ «Լիվերպուլ» – «Չելսի» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 22:45-ին: