fbpx
Սպորտ

Պեդրոն հայտնել է Չելսիից հեռանալու մասին

«Չելսիի» հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը վերջին հանդիպումն է անցկացրել անգլիական ակումբի կազմում:

Այս մասին ֆուտբոլիստը գրառում է կատարել Twitter-ում և լուսանկարներ է հրապարակել:

Պեդրոն շնորհակալություն է հայտնել իր բոլոր երկրպագուներին:

«Իմ վերջին հանդիպումը «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում: Շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին այս տարիների ընթացքում ինձ աջակցելու և «Չելսիի» համազգեստով խաղալու հնարավորություն տալու համար: Շնորհակալ եմ իմ թիմակիցներին, դուք միշտ կմնաք իմ սրտում: Այժմ «Չելսին» պետք է պայքարի Անգլիայի գավաթի խաղարկությունում հաղթելու համար»,- «Վուլվերհեմփթոնի» դեմ հանդիպումից»,- գրել է Պեդրոն:

Հայտնի է, որ ֆուտբոլիստը համաձայնության է եկել «Ռոմայի» հետ և կարիերան կշարունակի Ա Սերիայում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ