fbpx
Տնտեսություն

ՊԵԿ-ը դասընթաց է կազմակերպում օրինապահ հարկ վճարողների համար

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2021 թվականի մարտի 29-ից 31-ը Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող կազմակերություննների (անհատ ձեռնարկատերերի) համար կազմակերպում է «ՀՀ Հարկային օրենսգիրք» թեմայով եռօրյա անվճար դասընթաց:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքից։

Դասընթացը տեղի կունենա Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին ցանկացողներին կտրվի մասնակցության հավաստագիր, ինչպես նաև մեկ օրինակ «Հարկային օրենսգիրք 2020»:

Նշվում է, որ դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մարտի 26-ը ներառյալ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ [email protected], ներկայացնել դասընթացի մասնակցության հայտ՝ լրացնելով կից ֆայլով ներկայացված դիմումը:

Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով 060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ