fbpx
Սպորտ

Պեկինում 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայանա 6 մարզիկով

2022 թվականի փետրվարի 4-ից 20-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայանա 6 մարզիկով: Այս մասին հայտնել է Շիրակի մարզպետարանը:

«Նրանցից 3-ը դահուկորդ են, 1-ը լեռնադահուկորդ և գեղասահքի զույգը։ Տարվա գլխավոր մարզական միջոցառման` դահուկավազքի մրցումներում, Հայաստանը կներկայացնեն Շիրակի մարզի Աշոցք համայնքի դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և Անգելինա Մուրադյանը։

Մեր մարզիկները, մարզիչներ` Արթուր և Ալլա Միքայելյանների գլխավորությամբ, մրցավայր կմեկնեն հունվարի 31-ին։ Հաջողություն ենք մաղթում Հայաստանի օլիմպիականներին»,-ասված է մարզպետարանի ֆեյսբուքյան գրառման մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ