ԱՄՆ-ը Հոնկոնգում նախահամաձայնության է եկել հանցավոր տարրերի հետ և խելահեղորեն ներքաշվել հանցավոր հակաչինական գործունեության մեջ: Այդ մասին ասված է Հոնկոնգում ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության դիվանատան հայտարարության մեջ՝ ի պատասխան Հոնկոնգի իրադարձությունների վերաբերյալ ԱՄՆ-ի Ներկայացուցնիչների պալատի և ամերիկացի այլ քաղաքական գործիչների մեկնաբանությունների:
Ավելի վաղ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի միջազգային գործերի կոմիտեն հրապարակել է հայտարարություն, որով կոչ է արել Չինաստանին հրաժարվել Հոնկոնգում բողոքի խաղաղ ակցիաների ճնշումից: Նրանք անհանգստություն են հայտնել, որ Չինաստանը վերստին դիտարկում է խաղաղ բողոքները խստորեն ճնշելու հնարավորությունը:
«Ամերիկացի քաղաքական գործիչների կողմից իրականության խեղաթյուրումը, երկակի ստանդարտների կույր հետևումն արդեն մոտ են հիստերիկային: Նրանք Հոնկոնգում նախահաձայնության են եկել արմատական հանցավոր տարրեր հետ և խելահեղորեն ներքաշվել հակաչինական հանցավոր գործերի մեջ»,- ասած է հրապարակված հայտարարության մեջ: